shantnews.am Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռային հարձակում են սկսել Երուսաղեմի վրա։
Այս մասին հայտարարել է ապստամբների կողմից կազմավորված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան։
«Հրթիռային ուժերը ռազմական գործողություն են իրականացրել՝ օգտագործելով բազմաթիվ մարտագլխիկներով «Պաղեստին-2» հիպերձայնային բալիստիկ հրթիռ՝ թիրախավորելով օկուպացված Երուսաղեմի շրջակայքում գտնվող մի քանի կարևոր վայրեր», – ասել է շարժման խոսնակը հուսիներին պատկանող «Ալ Մասիրա» հեռուստաալիքով։
Նա ասել է, որ ապստամբ ուժերը նաև անօդաչու թռչող սարքեր են օգտագործել Իսրայելի հարավում գտնվող Ռամոն օդանավակայանի և Էյլաթի տարածքում գտնվող երկու «կարևոր թիրախների» վրա հարձակվելու համար: Սարիան պնդել է, որ հութիների հարձակումները «հաջողությամբ հասել են իրենց նպատակներին»: