azatutyun.am Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուն նշանակել է երկրի նոր վարչապետ։
Նախկին վարչապետ Ֆրանսուա Բայրուն հրաժարական տվեց այն բանից հետո, երբ խորհրդարանը սեպտեմբերի 8-ին 364-194 ձայնով անվստահության քվե հայտնեց նրա կառավարությանը։ Բայրուն վարչապետ էր ընդամենը ինը ամիս։ Նա վեցերորդ վարչապետն է 2017 թվականին Մակրոնի նախագահ ընտրվելուց ի վեր և հինգերորդը՝ 2022 թվականից ի վեր։