Թրամփը կոչ է անում ԵՄ-ին 100% մաքսատուրքեր սահմանել Չինաստանի և Հնդկաստանի նկատմամբ՝ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար | shantnews.am

shantnews.am  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է ԵՄ-ին բարձրացնել Չինաստանի և Հնդկաստանի նկատմամբ սահմանված մաքսատուրքերը մինչև 100%՝ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը արագացնելու նպատակով, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Հրատարակության աղբյուրների փոխանցմամբ՝ նախագահը այս պահանջը ներկայացրել է Վաշինգտոնում ԱՄՆ-ի և ԵՄ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը մասնակցելուց հետո։

«Մենք պատրաստ ենք սկսել հենց հիմա, բայց մենք դա կանենք միայն այն դեպքում, եթե մեր եվրոպացի գործընկերները աջակցեն մեզ», – ասել է ամերիկացի պաշտոնյաներից մեկը։

Թերթի երկրորդ աղբյուրը հայտնել է, որ Վաշինգտոնը պատրաստ է աջակցել Բրյուսելի կողմից Չինաստանի և Հնդկաստանի դեմ սահմանված ցանկացած մաքսատուրքի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև