Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ վաղ առավոտյան ուժեղ անձրևի հետևանքով Ստեփանծմինդայի շրջանում սելավային հոսք է տեղի ունեցել (Թբիլիսի–Վերին Լարս ավտոճանապարհին):
ՀՀ ՆԳՆ-ից նշում են, որ կատարվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ։ Տրանսպորտի շարժը տվյալ ուղղությամբ ժամանակավորապես սահմանափակված է երկու կողմից։