news.am Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Х սոցիալական ցանցում հայտնել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին տեղեկացրել է երկրի օդային տարածքի խախտման մասին։
«Ես ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին տեղեկացրել եմ ընթացիկ իրավիճակի և մեր օդային տարածքը խախտած օբյեկտների նկատմամբ մեր ձեռնարկած գործողությունների մասին։ Մենք մշտական կապի մեջ ենք»,- գրել է Տուսկը։
Ավելի վաղ Լեհաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբը Ռուսաստանին մեղադրել էր իր օդային տարածքի «աննախադեպ խախտման» մեջ՝ Ուկրաինայի տարածքում թիրախներին անօդաչու թռչող սարքերով հարվածելիս։
Հաղորդագրության համաձայն, Լեհաստանի զինված ուժերն իրենք են մի քանի անօդաչու թռչող սարքեր խոցել։