Շիրակի թեմը առժամանակ կղեկավարի Արթիկի թեմի առաջնորդը | civilnet.am

civilnet.am Արթիկի թեմի առաջնորդը նշանակվել է Շիրակի թեմի հոգևոր տեսուչ՝ առաջնորդական լիազորություններով:

Հայ առաքելական եկեղեցու Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանը համատեղության կարգով առժամապես նշանակվել է Շիրակի թեմի հոգևոր տեսուչ՝ առաջնորդական լիազորություններով. համապատասխան նշանակումն արել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, հաղորդում է Մայր Աթոռը։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավորված է 2025-ի հունիսի 27-ից։ Նա մեղադրվում է իշխանություը զավթելու կոչերի համար։

Այսօր հաղորդվեց նաև, որ Գարեգին Բ կաթողիկոսն ազատազրկման վայրում այցելել է Միքայել արք. Աջապահյանին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև