1lurer.am Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածու է առաջադրվել Արմեն Դանիելյանը: Նրա թեկնածությունն Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 10-ի նիստին ներկայացրեց ԲԴԽ դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը:
Արմեն Դանիելյանը ծնվել է 1967 թվականին: Երևանի աշխատանքային դրոշի շքանշանակիր է, 1991-ին ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը, իսկ 1996-ին՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, մասնագիտական ընդհանուր ստաժը՝ 30 տարի 10 ամիս, որից 23 տարին՝ դատավորի աշխատանքում: 2003-ից առ այսօր աշխատում է Վերաքննիչ քրեական դատարանում որպես դատավոր, միաժամանակ 2024 թվականից ԲԴԽ անդամ է:
Արմեն Դանիելյանն աշխատել է ԵՊՀ գիտահետազոտական մասում՝ որպես լաբորանտ ու կրտեսր գիտաշխատող: Գերագուն դատարանում աշխատել է դատական կագադրիչ, քրեկան գործերով դատական կոլեգիայի դատական նիստերի քարտուղար, կատարման բաժնի ավագ տեսուչ, իսկ վճռաբեկ դատարանում՝ որպես դատավորի օգնական, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանում ևս աշխատել է որպես դատավոր:
Իր ելույթի ժամանակ Արմեն Դանիելյանը հայտարարեց, որ որպես դատավոր՝ իր աշխատանքային գործունեության ընթացքում արդարադատություն իրականացնելիս հնարավորինս ձգտել է պաշտպանել դատական իշխանության հեղինակությունը, ինչպես նաև իր գործունեությամբ, այդ թվում՝ դրսևորած անձնական վարքագծով, փորձել է իր համեստ մասնակցությունն ու ներդրումն ունենալ դատավորի օրինակելի կերպարի ձևավորման գործում:
Նա նաև պատասխանեց հարցին, թե ինչու է հավակնում ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի պաշտոնին, ըստ այդմ՝ նա ցանկանում է իր գիտելիքները, մասնագիտական հմտությունները, փորձառությունը և անձնական որակները ծառայեցնել այդ ոլորտում արդարադատություն իրականացնելու համար: