Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուի հետ։
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան հաղորդմամբ՝ հանդիպումը տեղի է ունեցել Հիքմեթ Հաջիևի Վաշինգտոն կատարած այցի շրջանակներում։
Կողմերը մանրամասն քննարկումներ են ունեցել Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական հարաբերությունների, ինչպես նաև՝ տարածաշրջանային և համաշխարհային հարցերի շուրջ։