Փորձելու եմ հետ բերել Հենրիխ Մխիթարյանին. Եղիշե Մելիքյան | factor.am

factor.am Հենրիխ Մխիթարյանի հետ հաճախ շփվում ենք, այսօր էլ եմ խոսել: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը:

«Չեմ կարող ասել` ինչ ենք խոսել, բայց հույսով եմ խոսում: Ես անպայման պետք է մեկնեմ Իտալիա ու նստեմ-խոսեմ նրա հետ»,- ասաց Մելիքյանը:

Մելիքյանի խոսքով` չգիտի Մխիթարյանի կարծիքը հավաքականում նորից խաղալու վերաբերյալ:

«Ուզում եմ դեմ առ դեմ խոսեմ. անպայման փորձելու եմ»,- եզրափակեց Եղիշե Մելիքյանը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն