Մակրոնը Քաթարի էմիրի հետ զրույցում դատապարտել է իսրայելական հարվածները Դոհայում | armenpress.am

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Քաթարի էմիր Թամիմ բին Համադ ալ-Թանիի հետ, որի ընթացքում ընդգծել է պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման հետ պատանդների ազատ արձակման վերաբերյալ բանակցությունները վերսկսելու անհրաժեշտությունը։

Այս մասին Մակրոնը գրել է X սոցցանցի իր էջում։

«Հենց նոր խոսեցի Քաթարի էմիր շեյխ Թամիմի հետ։ Ես նրան ասացի՝ այս հարվածներն անընդունելի են։ Ես դատապարտում եմ դրանք։ Վերահաստատեցի Ֆրանսիայի հանձնառությունը Կատարի ինքնիշխանությանն ու անվտանգությանը»,- նշել է նա գրառման մեջ։

Մակրոնը նաև ցանկություն է հայտնել, որ ՀԱՄԱՍ-ի կողմից դեռևս պահվող բոլոր պատանդներն ազատ արձակվեն և վերսկսվեն բանակցությունները հրադադարի հաստատման շուրջ։

«Գազայում այս մշտական ​​պատերազմական վիճակը չի կարող շարունակվել։

Երկու ժողովուրդ, երկու պետություն։ Խաղաղություն և անվտանգություն բոլորի համար»,- գրել է Մակրոնը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև