ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ԻԻՀ նավթի նախարարի տեղակալ Մոհամմադ Սադեղ Ազիմիֆարի և ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
Արմեն Սիմոնյանը ողջունել է հյուրերին՝ կարևորելով Հայատանի և Իրանի միջև ձևավորված երկկողմ արդյունավետ համագործակցությունը։
Մոհամմադ Սադեղ Ազիմիֆարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հույս հայտնել, որ հանդիպումը կխթանի երկու երկրների միջև գործընկերության խորացումը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկ ոլորտին վերաբերող հարցեր։ Ներկայացվել է Իրանի էներգետիկ ոլորտի կառավարման մոդելը, վառելիքի արտադրության և արտահանման կարողություններն ու հեռանկարները։
Անդրադարձ է կատարվել «Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցում» և «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրերին։ ՏԿԵ նախարարի տեղակալը նշել է, որ Հայատանը մշտապես աջակցել է այս ծրագրերի անխոչընդոտ իրականացմանը։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները և իրականացնել միջոցառումներ փորձի փոխանակման ու մասնագիտական կարողությունների զարգացմնան համար։