Խաղաղության օրակարգը ձևավորվել է 2021 թվականի նախընտրական քարոզարշավի ընթացքում․ վարչապետ | armenpress.am

armenpress.am «Իրական Հայաստանի» գաղափարախոսության ձևավորումը տեղի է ունեցել հասարակության հետ անմիջական շփումների արդյունքում, իսկ Հայաստանի կառավարության խաղաղության օրակարգը ձևավորվել է 2021 թվականի նախընտրական քարոզարշավի ընթացքում։

Կառավարության նիստում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իրական Հայաստանի գաղափարախոսության հեղինակը հենց ժողովուրդն է։ 2021-ի քարոզարշավը բացառիկ էր նրանով, որ մենք ոչ միայն ասողի, այլ նաև լսողի դերում էինք։ Քարոզարշավի ընթացքում այլ բովանդակություն է ձևավորվել, և խաղաղության օրակարգը հենց այդ ընթացքում է ձևավորվել»,-ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ ընտրություններից հետո էլ քաղաքացիների հետ շփումները շարունակվել են։

Վարչապետը նշել է, որ հանդիպումների ժամանակ հատկապես աչքի է ընկել միջինից բարձր տարիքի կանանց մասնակցությունը։

«Նրանք սովորաբար հանրահավաքների չեն գալիս, և ինձ այդ ժամանակ հետաքրքիր էր՝ ինչո՞ւ էին գալիս։ Այդ մարդկանց հետ շփվելու արդյունքում է ձևավորվել այս քաղաքականությունը՝ իհարկե, ոչ միանգամից։ Բովանդակությունը գալիս է, նստում է, մարսվում է, սկսում ես մտածել, վերլուծել»,- ասաց Փաշինյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև