shantnews.am Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հինգշաբթի օրը ժամանել է Ուկրաինա, հայտնել է Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։
«Արտգործնախարար Անդրեյ Սիբիգայի հետ միասին մենք հանդիպեցինք Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ՝ նրա Ուկրաինա կատարած այցի սկզբում», – գրել է Երմակը իր Telegram ալիքում։
Նրա խոսքով՝ Ստուբի և Զելենսկու հանդիպումը նախատեսված է հինգշաբթի օրը։ Նրանք կքննարկեն անվտանգության նախագծերը, եվրաինտեգրումը, ենթակառուցվածքներում ներդրումները, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և Ուկրաինայի անվտանգության երաշխիքները