1lurer.amԽաղաղությունն ունի գին: Այդ գինը վճարե՞լ, թե՞ վճարել՝ որոշում է ժողովուրդը: Մենք առաջնորդվում ենք խաղաղության օրակարգով: Դա մեր օրակարգն է, որը թելադրված է հենց ժողովրդի կողմից: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
«Ինչ վերաբերում է ռազմագերիներին կամ գերիներին, այո՛, դա ցավոտ հարց է, բայց այս ընթացքում նման կարգավիճակ ունեցող անձանց մեծ մասը մեր պետության ջանքերի արդյունքում վերադարձվել է ՀՀ:
Ես լիահույս եմ, որ առաջիկայում զարգացումները կգնան այն ուղղությամբ, որ անձինք, որոնք ոչ մեր պետության տարածքում են, կվերադարձվեն մեր պետություն»,- ասաց նախարարը: