shantnews.am Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև զրույցը կարող է արագ համաձայնեցվել անհրաժեշտության դեպքում. դրա համար բոլոր ուղիները հասանելի են, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ես ևս մեկ անգամ կրկնում եմ, որ անհրաժեշտության դեպքում նման զրույցի շուրջ կարելի է համաձայնության հասնել շատ, շատ արագ։ Դրա համար բոլոր ուղիները հասանելի են», – լրագրողներին ասել է Պեսկովը ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նախապատրաստական աշխատանքներ են տարվում Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի համար։