ՀՀ նախագահը ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպանների հետ քննարկել է գործընկերության օրակարգի առանցքային հարցերը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Հայաստան այցելած՝ ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններին։

Նախագահը, ողջունելով դիվանագիտական ներկայացուցիչներին, կարևորել է այսօրինակ այցելությունները Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ամրապնդման տեսանկյունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության օրակարգի առանցքային հարցերը, ընդգծվել է համագործակցության զարգացման և ծրագրերի շարունակականության կարևորությունը։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրավիճակին, կայուն և տևական խաղաղության հաստատման ուղղությամբ կատարվող քայլերին, ինչպես նաև միջազգային գործընկերների դերակատարությանը։ Նախագահ Խաչատուրյանը դեսպաններին ներկայացրել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական առաջնահերթությունները և պատասխանել նրանց հնչեցրած հարցերին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև