Լատվիան այսօրվանից կփակի օդային տարածքը Ռուսաստանի և Բելառուսի հետ | 1lurer.am

1lurer.am Լատվիան այսօրվանից առնվազն մինչև սեպտեմբերի 18-ը կփակի օդային տարածքը Ռուսաստանի և Բելառուսի հետ՝ հայտնել է Լատվիայի պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսը:

Նախարարի խոսքով՝ դա Ռիգայի արձագանքն է ռուսական անօդաչու սարքերի՝ Լեհաստանի օդային տարածքը հատելուն:

«Ռուսաստանի անօդաչու սարքերը ՆԱՏՕ-ի օդային տարածքում տագնապալի ազդանշան են, և մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի թույլ չտանք դրոնների հարձակումների էսկալացիա»,- հայտարարել է նախարարը:

Նշվում է, որ այդ քայլը թույլ կտա ավելի հեշտ գտնել չարտոնված թռչող օբյեկտները և կազատի այդ գոտին ՆԱՏՕ-ի կործանիչների և Լատվիայի ՀՕՊ համակարգերի համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև