Արմեն Դանիելյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր | 1lurer.am

1lurer.am  Արմեն Դանիելյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր: Ազգային ժողովի պատգամավորների քվեարկության արդյունքը ներկայացրեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:

107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել էր 66 պատգամավոր, քվեատուփում անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Լուսինե Աբգարյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 1 պատգամավոր, Արմեն Դանիելյանի թեկնածությանը՝ 65, Նելլի Բաղդասարյանի թեկնածությանը՝ 0 պատգամավոր:

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածուներին առաջադրել էր Բարձրագույն դատական խորհուրդը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև