ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ խորհրդարանը կգումարի արտահերթ նիստ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ազգային ժողովից:
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ ՀՀ ԱԺ սեպտեմբերի 8-ից գումարված ՀՀ ԱԺ հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո Կառավարության նախաձեռնությամբ կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ՝ հետևյալ օրակարգով»,- ասվում է որոշման մեջ: