Արսեն Ղարիբյանը նշանակվել է Լոռու մարզպետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ստորագրել է N 809-Ա որոշում, որով Արսեն Ղարիբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ:

Ինչպես տեղեկանում ենք պաշտոնական փաստաթղթից, որոշումը կայացվել է՝ ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով:

Համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասի՝ մարզպետի տեղակալին մարզպետի առաջարկությամբ նշանակում և ազատում է վարչապետը: Այս հիմքով էլ իրականացվել է մարզպետի տեղակալի նշանակումը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև