Սեպտեմբերի 11-ին, ժամը 21։48-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան քաղաքի Ա․ Մանուկյան փողոցի միջնամասում տեղի է ունեցել քարաթափում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ինչպես տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ մոտ 50 քմ տարածքում տեղի է ունեցել քարաթափում (մոտ 1 խմ), ինչի հետևանքով երթևեկությունը երկկողմանի փակվել է:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ իրականացրել են թափված քարերի հեռացման և ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ. երթևեկությունը երկկողմանի բացվել է։