«Թրամփի ուղի» հանգույցում ԵԱՏՄ կանոնները գործելո՞ւ են․ ՊԵԿ նախագահը հստակ բան չի ասում, քննարկումները դեռ չեն ավարտվել | aravot.am

aravot.am «Մաքսային ծառայության առկայություն է նշված, Մաքսային ծառայությունը գործելու է, մանրամասները դեռ կքննարկենք»,- խորհրդարանում հայտարարեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ հավելելով․ «Մեր քաղաքականությունը տոտալ է լինելու, ինչպես հայտարարեցի»։

ՊԵԿ նախագահը ներկայացնում էր իր ղեկավարած կառույցի գործունեության 2024 թվականի հաշվետվությունը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էր հետաքրքրվել «Թրամփի ուղու» մանրամասներից։

Պատգամավորը հակադարձեց՝ երբ այդ պնդումը կատարվում է՝ նշանակում է կան մանրամասնություններ․ «Քաղաքական մեծամասնությունը մեղադրանքներ է հնչեցնում մեզ, բայց խնդրում են հստակություն մտցրեք՝ այդ հանգույցն ի՞նչ է ներկայացնում իրենից, ԵԱՏՄ-ի կանոնները գործելո՞ւ են այդտեղ, թե՞ ոչ»։

Էդուարդ Հակոբյանը կրկնեց․ «Համաձայնագրի դրույթներն են հստակ ասում, որ մաքսային ծառայությունը գործելու է, դետալները հիմա քննարկում ենք»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև