Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը չի կարող լինել որևէ քաղաքական ուժի քարոզչական հարթակ. այն քաղաքական շահարկումների վայր չէ. Տեր Եսայի քահանա

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը չի կարող լինել որևէ քաղաքական ուժի քարոզչական հարթակ. այն քաղաքական շահարկումների վայր չէ. Տեր Եսայի քահանա

Իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը պարբերաբար հանդես է գալիս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան եկեղեցականների հասցեին խիստ վիրավորական ու բացարձակապես անհիմն մեղադրանքներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։

«Օրերս սույն անձը հերթական հերյուրական ու զրպարտիչ հայտարարությունն է կատարել՝ պնդելով, թե իբր Մայր Աթոռում 2021թ․ փակցված են եղել «Հայաստան» դաշինքի լոգոները՝ անգամ համեմատելով դրանք սրբապատկերների հետ։

Նման պնդումները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը երբևէ չի եղել և չի կարող լինել որևէ քաղաքական ուժի քարոզչական հարթակ։ Սրբավայրերի մասին նման անարգալից խոսույթը ոչ միայն քաղաքական շահարկում է, այլև խորապես վիրավորում է հավատավոր մեր ժողովրդի հոգևոր և նվիրական զգացումները։

Խստորեն դատապարտում ենք պատգամավորի այս պախարակելի արտահայտությունները և հորդորում քաղաքական գործիչներին զերծ մնալ Եկեղեցու թիրախավորումից»,- գրել է նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter