factor.am Բաքվի զինվորական դատարանում Արցախի ղեկավարների, պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստն է կայացել։
Դատավար Զեյնալ Աղաևի նախագահությամբ նիստին մասնակցել են հայ գերիները, նրանց պաշտպանները, «տուժողների» մի մասը, նրանց իրավահաջորդներն ու ներկայացուցիչները, ինչպես նաև պետական մեղադրանքը պաշտպանող դատախազները։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատարանում հրապարակված փաստաթղթերից մեկում խոսվում է, իբր թե, 1990 թվականի մարտի 24-ին Սադարակի հրետակոծության փաստի մասին՝ Հայաստանի Արարատի մարզի Երասխ գյուղի տարածքից, երբ «արձակվել է երկու հրթիռ»։
Հրապարակվել են փաստաթղթեր, որոնք վերաբերվել են Շահբուզի շրջանի Շադա (Շամեն) գյուղում մի քանի մարդկանց վիրավորմանը, ինչպես նաև Թովուզի շրջանի Գիշլագ գյուղերի և այլ բնակավայրերի հրետակոծությանը։
Շարունակությունը՝ սզկբնաղբյուր կայքում