Սուրեն Պապիկյանն ընդունել է ՆԱՏՕ-ում հավատարմագրված մի շարք երկրների դեսպանների

Սեպտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՆԱՏՕ-ում հավատարմագրված մի շարք երկրների դեսպանների: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Նախարար Պապիկյանը ներկայացրել է պաշտպանական բարեփոխումները և դրանց շրջանակում զինված ուժերի կերպափոխման գործընթացը՝ ընդգծելով ՆԱՏՕ-ի կարևոր դերակատարումն այս ոլորտում:

Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ընթացքին և զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև