civilnet.am Ռուսաստանը հույս ունի շարունակելու երկխոսությունը Հայաստանի հետ հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում։ Այս մասին աեպտեմբերի 12-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով «Թրամփի ուղին»։
Նրա խոսքով՝ հասկանալ, թե ինչպես է տվյալ երթուղին գործելու գործնականում, հնարավոր կլինի միայն նախագծի կոնկրետ մանրամասներին ծանոթանալուց հետո։
«Բացի այդ, անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք լրացուցիչ գործոններ․ Հայաստանը ԵԱՏՄ միասնական մաքսային տարածքի մաս է կազմում, «Ռուսական երկաթուղիների» դուստր ձեռնարկությունը՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը, ղեկավարում է Հայաստանի երկաթուղային ցանցերը, իսկ ռուս սահմանապահները պաշտպանում են այն սահմանը, որտեղ ենթադրաբար անցնելու է նշված երթուղին», – ընդգծել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում հաղորդակցությունների և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցով ձեռք են բերվել կարևոր պայմանավորվածություններ, որոնք շարունակում են մնալ արդիական։a