Թրամփը հայտարարել է, որ Չարլի Քըրքի սպանության մեջ կասկածվողը ձերբակալվել է | azatutyun.am

azatutyun.am  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրավապահ մարմինները ձերբակալել են ԱՄՆ Յուտայի համալսարանի տարածքում պահպանողական ակտիվիստ, հաղորդավար և իր հավատարիմ աջակից Չարլի Քըրքի սպանության մեջ կասկածվողը։

«Կարծում եմ՝ մենք նրան բռնել ենք», – Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Երեկ հաղորդվեց, որ հրազենային կրակոցից սպանվել է պահպանողական ակտիվիստ, հաղորդավար և նախագահ Դոնալդ Թրամփի հավատարիմ աջակից Չարլի Քըրքը: Արձակվել է մեկ կրակոց, նախնական տեղեկություններով՝ համալսարանի մասնաշենքերից մեկի տանիքից՝ մոտ150 մետր հեռավորությունից: Գնդակը դիպել է ակտիվիստի պարանոցին, նա ավելի ուշ մահացել է հիվանդանոցում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև