Քննարկվել է գործընկերության ընթացիկ վիճակը. Ալեն Սիմոնյանն ընդունել է ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստան այցելած ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններին: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ընթացիկ վիճակը և հետագա համագործակցության ընդլայնման հնարավոր ուղիները: ԱԺ նախագահը կարևորել է Հայաստանի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունների խորացումը` ընդգծելով ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, օրենքի գերակայության ապահովման և անվտանգային համակարգի կատարելագործման հարցերում օժանդակության անհրաժեշտությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

«Դեսպանները, իրենց հերթին, ընդգծել են ՆԱՏՕ-ի պատրաստակամությունը` շարունակելու աջակցել Հայաստանին բարեփոխումների իրականացման, կառավարման արդյունավետության բարձրացման և տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության շրջանակներում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին և խաղաղության օրակարգին վերաբերող տարբեր հարցերի»,- ասված է հաղորդագրությունում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև