Բաքվի դատարանում Արցախի ղեկավարների շինծու գործերով նիստում կրկին փաստաթղթեր են ներկայացվել | factor.am

factor.am Բաքվի զինվորական դատարանում ընթանում է Արցախի ղեկավարների, տարբեր պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու գործերով դատական նիստը դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամ` դատարանում շարունակվել է փաստաթղթերի հրապարակումը։ Հրապարակված փաստաթղթերից մեկը վերաբերվել է, իբր, «1991 թվականի հունվարի 12-ին Մարտունի-Գարադաղլի ճանապարհով երթևեկող ավտոբուսի վրա հարձակմանը» : Նշվում է, թե Մարտունի-Քիշ-Գարադաղլի ճանապարհի 6-րդ կիլոմետրում «հայերը տարբեր տրամաչափի հրազենից կրակ են բացել Խոջավենդի Ռագիմով Քամալ Բախիշ օղլուի վարած ավտոբուսի վրա, որում եղել են տեղի 25-30 բնակիչներ»:

Մեկ այլ փաստաթուղթ էլ կապված է Նազարովա Նարիմանի սպանության փաստի հետ, որը «1991 թվականի հունվարի 28-ին Մարտունու շրջանում սպանվել է հրազենից»։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև