Հանրապետության նախագահը հանդիպել է Էկովիլ և Շտիգեն ընկերությունների ղեկավարներին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է այլընտրանքային էներգետիկայի ոլորտում գործող «Էկովիլ» ընկերության համահիմնադիրներ Տիգրան Օխանյանին և Վարդան Հովսեփյանին և «Շտիգեն» ընկերությունների խմբի հիմնադիր-տնօրեն Հայկ Շեկյանին։ Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։

«Հանդիպման ընթացքում ընկերությունների ներկայացուցիչները նախագահին ներկայացրել են Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտի ներկայիս իրավիճակը և նախկինում արձանագրված դրական դինամիկան։ Նրանք նաև խոսել են առկա մարտահրավերների և խնդիրների մասին՝ ներկայացնելով դրանց լուծման վերաբերյալ իրենց առաջարկները։

Զրույցի ընթացքում շեշտվել է, որ վերականգնվող էներգետիկայի զարգացումը ոչ միայն տնտեսական աճի ու ներդրումային միջավայրի կայունացման հնարավորություն է, այլև կարևոր ուղղություն՝ էներգետիկ անկախության ու «կանաչ» ապագայի ապահովման ճանապարհին։

Նախագահ Խաչատուրյանը կարևորել է ոլորտի զարգացումը՝ նշելով, որ այն համահունչ է պետության ռազմավարական օրակարգին և ընդգծել համագործակցության շարունակականության անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն