Թրամփը պատրաստ է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, երբ ՆԱՏՕ-ի երկրները դադարեցնեն ռուսական նավթի գնումը | armenpress.am

armenpress.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է լուրջ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները համաձայնեն և դադարեցնեն նավթ գնել Ռուսաստանից։ Այս մասին Թրամփը գրել է Truth Social-ի իր էջում հրապարակած ուղերձում։

«Ես պատրաստ եմ լուրջ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, երբ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները համաձայնեն և սկսեն նույնը անել, և երբ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները դադարեն նավթ գնել Ռուսաստանից։ Ամեն դեպքում՝ ես պատրաստ եմ սկսել, երբ պատրաստ լինեք», – նշել է Թրամփը։

Նա նաև առաջարկել է, որ ՆԱՏՕ-ն միասնականորեն 50–100 տոկոս մաքսատուրք կիրառի Չինաստանի դեմ, ինչը կարող է դադարեցվել միայն Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի ավարտվելուց հետո։ Թրամփի գնահատմամբ՝ նման քայլը հսկայական օգնություն կցուցաբերի պատերազմը կանգնեցնելու հարցում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև