Վրաստանում երկու ամսով կալանավորվել է երկրի պաշտպանության նախկին նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն:
Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դրամական միջոցների յուրացման, կոռուպցիայի, ինչպես նաև ապօրինի եկամուտներն օրինականացնելու համար։ Բուրչուլաձեն չի ընդունել մեղադրանքները։
Նա եղել է Վրաստանի ՊՆ ղեկավար և «Վրացական երազանքի» անդամ 2021-2024 թվականներին։