Սեպտեմբերի 13-ին` ժամը 13։12-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի 13-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:25-ին, մարվել՝ 13:38-ին: Այրվել է «Honda» մակնիշի ավտոմեքենա։