Թրամփը պատրաստ է պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի դեմ, սակայն Եվրոպայից սպասում է համաչափ քայլեր | azatutyun.am

azatutyun.am  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել, բայց Եվրոպան պետք է գործի այնպես, որ համաչափ լինի Միացյալ Նահանգների քայլերին։

«Եվրոպան Ռուսաստանից նավթ է գնում։ Ես չեմ ցանկանում, որ նրանք նավթ գնեն», – կիրակի օրը լրագրողներին ասել է նա։

Բացի այդ, ըստ Թրամփի, Մոսկվայի դեմ կիրառվող պատժամիջոցները բավականաչափ խիստ չեն: ԱՄՆ նախագահն ասել է, որ պատրաստ է պատժամիջոցներ կիրառել, սակայն Եվրոպան էլ պետք է խստացնի իր պատժամիջոցներն այնպես, որ համաչափ լինեն իր սահմանածի հետ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև