Կդադարեցվի Երևանի բազմաթիվ հասցեների գազամատակարարումը

Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 15-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 29/14, 27/7, 21/13 բազմաբնակարան շենքերի, թիվ 23/2 բազմաբնակարան շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ մասնաշենքերի, Հասրաթյան փողոցի թիվ 15 բազմաբնակարան շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ մասնաշենքերի գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:

Նույն օրը՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի թիվ 60 բազմաբնակարան շենքի և Արմենակյան փողոցի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։

Ժամը 09:30-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի նաև Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ձորափի, Պարոնյան, Հնդկաստանի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև