Ուկրաինական զորքերն առաջընթաց ունեն Սումիի սահմանամերձ շրջաններում. Զելենսկի | azatutyun.am

azatutyun.am  Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ ուկրաինական ուժերը առաջխաղացում են գրանցել Սումիի հյուսիսային մարզի սահմանամերձ շրջաններում՝ այն տարածքում, որտեղ ռուսական զորքերը ամիսներ շարունակ փորձում էին ամրանալ։

Զելենսկին իր ամենօրյա երեկոյան տեսաուղերձում մեջբերել է Ուկրաինայի գլխավոր հրամանատարին՝ ասելով, որ Մոսկվայի ուժերը զգալի կորուստներ են կրել Դոնեցկի և Խարկովի մարզերում՝ 1000 կիլոմետր երկարությամբ ճակատային գծի երկայնքով։

Մոսկվան մեկ շաբաթ շարունակ հանդես էր գալիս Դնեպրոպետրովսկի մարզի կենտրոնական հատվածում ձեռքբերումների մասին հայտարարություններով:

«Մեր ստորաբաժանումները շարունակում են առաջանալ Ուկրաինայի պետական սահմանի ուղղությամբ», – հավելել է նախագահ Զելենսկին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև