Սեյրան Օհանյանը կարծում է, որ նոր ուժի իշխանության գալու դեպքում պետք է վերաբանակցություններ իրականացվեն | armenpress.am

armenpress.am Հայաստանի ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն իր դժգոհությունը հայտնեց գործող իշխանության՝ Ադրբեջանի հետ վարած բանակցությունների առնչությամբ:

Օհանյանը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում:

«Խաղաղության գործընթացները, որի մասին խոսում է այսօրվա իշխանությունը, իրատեսական չեն»,- ասաց Օհանյանը՝ տեսակետ հայտնելով, թե ստորագրված փաստաթղթերը պարունակում են սպառնալիքներ:

Ըստ նրա՝ պետք է բանակցողների փոփոխություն կատարվի:

Անդրադառնալով հարցին՝ եթե իրենք իշխանության գան, սեղանին եղած փաստաթղթի հետ ինչպե՞ս են վարվելու՝ ընդդիմադիր խմբակցության ղեկավարն ասաց.

«Ցանկացած նոր ուժ, որը կարող է գալ իշխանության, իսկ այդպիսի հնարավորություն կարող են ունենալ բազմաթիվ ուժեր, իր համար առաջնային խնդիր պետք է սահմանի բանակի ներքին ամրության ձևավորումը: Մյուս քայլերից մեկը, եթե այդ ամրությունը կա, մեր շահերից բխող վերաբանակցություններ իրականացնելն է, կետ առ կետ անցնելն ու ամեն կետում եզրակացություն անելը, թե մեր շահերը որոնք են»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև