1lurer.am Որպեսզի կարողանանք անվտանգություն ապահովել և ադապտացվենք մեր միջավայրին, առաջին հերթին անհրաժեշտ է խաղաղություն, իսկ խաղաղություն ունենալուց հետո ինստիտուցիոնալացնել և այն դարձնել ամենօրյա հոգատարության աշխատանք, բայց նաև անվտանգության կառույցների ադապտացման համար միջավայր ձևավորենք: Անվտանգության համար նաև անհրաժեշտ է կարողանալ ընդհանուր պետությունն ադապտացնել: Այդ մասին «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» միջազգային համաժողովի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Վերջին 4-5 տարիների ընթացքում Հայաստանի շուրջ ստեղծված սպառնալիքների այն մեծ փունջը, որն ունեցել ենք, նաև կարողացել ենք մեծ մասը լուծել՝ ադապտացվելով նոր միջավայրին: Այնպես չէ, որ այն, ինչ այսօր ունենք, միանգամից է եղել, ժամանակ է պետք եղել: Մեր միջավայրին ադապտացվելով՝ էվոլյուցիա ենք ապրել և հասել ենք այս կետին»,- ասաց նա՝ հավելելով, որ առհասարակ բոլոր պետությունների խնդիրը նոր միջավայրին ադապտացվելն է, և այն պետություններն են հաջողելու, որոնք կկարողանան ադապտացվել նոր միջավայրին:
«Կարծում եմ՝ մեր անվտանգության համակարգը վերջին 4-5 տարիների ադապտացիոն գործընթացի անցումը կարողացել է հաջողությամբ անցնել»,- ասաց նա: