Ապօրինի ջրօգտագործման կասեցումներ Արարատի և Լոռու մարզերում

Ավազի լվացում իրականացնող ու քարամշակմամբ զբաղվող երկու ընկերություններ ապօրինի ջրառ են կատարել։ Ապօրինությունը կասեցվել է։

«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր։

Արարատի մարզի Ռանչպար բնակավայրում ավազի լվացում իրականացնող «Հելլա Սիստեմս» ՍՊԸ-ն տարածքում առկա մակերևութային ջրային ռեսուրսից 4 էլեկտրական պոմպի միջոցով կատարել է ապօրինի ջրառ՝ չունենալով ջրօգտագործման թույլտվություն։

Լոռու մարզի Գուգարք բնակավայրում քարամշակմամբ զբաղվող «Իգոր Սաքանյան Ալիկի» Ա/Ձ-ն արտադրամասի հարակից տարածքով հոսող մակերևութային ջրային ռեսուրսից իրականացրել է ապօրինի ջրօգտագործում՝ առանց համապատասխան թույլտվության։

ԲԸՏՄ Արարատի և Լոռու տարածքային բաժինների պետերի որոշումներով ապօրինի ջրօգտագործումները կասեցվել են»,- ասված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև