factor.am Երևան քաղաքի Նուբարաշենի աղբավայրի կենցաղային աղբի թափման հատվածում հրդեհ է բռնկվել։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգը ստացել է 11։42-ին։
«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը»,- Factor.am-ին հայտնեց ՆԳ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Հրդեհը բռնկվել է մոտ 700 քմ տարածքում։
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին հրդեհ էր բռնկվել աղբավայրի՝ 3 հա տարածքում։