Խուդաթյանն ու ԵՄ դեսպանն քննարկել են ավիացիոն, էներգետիկ և հանքարդյունաբերության ոլորտներում համատեղ ծրագրերը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը՝ նշելով, որ քննարկել են ավիացիոն, էներգետիկ և հանքարդյունաբերության ոլորտներում համատեղ ծրագրերը։

«Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել ավիացիոն, էներգետիկ և հանքարդյունաբերության ոլորտներում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին։

Անդրադարձ է կատարվել նաև «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին:

Բարձր եմ գնահատել ԵՄ-ի ֆինանսավորմամբ իրականացվող LEADER ծրագրի դերը և շնորհակալություն եմ հայտնել դեսպանին ծրագրի շարունակականությունն ապահովելու հարցում հայտնած պատրաստակամության համար»,- ասված է գրառման մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև