Տարածաշրջանում արդեն մեկնարկել է խաղաղության շրջանը. Ալիև | azatutyun.am

azatutyun.am Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիում ընդունել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սելչուկ Բայրաքթարօղլուին:

Ալիևը հայտարարել է, թե տարածաշրջանում արդեն մեկնարկել է խաղաղության շրջանը։ Կողմերն ընդգծել են՝ երկու երկրների եղբայրությունն ու ռազմավարական դաշինքը շարունակում է զարգանալ՝ այդ թվում ռազմական ոլորտում։

Ըստ պաշտոնական գրության՝ Իլհամ Ալիևը հավելել է՝ չկան այլ երկրներ, որոնք այնքան մոտ կլինեն, որքան Ադրբեջանն ու Թուրքիան և որ այդ միությունը մեծ կարևորություն ունի համաշխարհային ասպարեզում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև