Առեւանգել, ծեծի են ենթարկել Կադաստրի կոմիտեի աշխատակցի ամուսնուն. նախաձեռնվել է քրեական վարույթ

Կադաստրի կոմիտեի աշխատակցի ամուսնուն առևանգելու, ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Այդ մասին Քննչական կոմիտեից հայտնել են «Ինֆոքոմ»-ին՝ մանրամասնելով. 

«Դեպքի առթիվ  նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործոթյունը) և 191-րդ հովածի 2- րդ մասի 5-րդ կետով ( մի խումբ անձանց կողմից մարդուն առևանգելը): Կատարվում է նախաքննություն»:

Նշենք, որ ավելի վաղ տեղեկություններ են շրջանառվել Կադաստրի կոմիտեի պետ Սուրեն Թովմասյանի ու նրա աշխատակազմի ղեկավար Մհեր Խաչատրյանի կողմից աշխատակցի ամուսնուն առևանգելու և ծեծի ենթարկելու մասին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև