Հունգարիայում հավաքականի խաղի տոմսերի վաճառքը կիրականացնի ՀՖՖ-ն

Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 11-ին Աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի երրորդ տուրում կմրցի Հունգարիայի ազգային ընտրանու հետ։

Հանդիպումը կկայանա Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում։ Հունգարիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պահանջով այս հանդիպման՝ Հայաստանի հավաքականի երկրպագուների համար նախատեսված սեկտորի տոմսերի վաճառքը կիրականացնի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Այն երկրպագուները, որոնք ցանկանում են ներկա գտնվել Հունգարիա-Հայաստան հանդիպմանը, պետք է լրացնեն իրենց տվյալները (Անուն Ազգանուն, ծննդյան ամսաթիվ, ծննդավայր, բնակության վայր, էլկտրոնային հասցե, հեռախոսահամար և անձնագրի համար)։

ՏՎՅԱԼՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼՐԱՑՆԵԼ ԱՅՍՏԵՂ։

Հայտերը ստանալուց հետո ՀՖՖ-ն պատասխան նամակով յուրաքանչյուրին կտեղեկացնի տոմսերի վաճառքի մանրամասների վերաբերյալ:

Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 23-ը:

Յուրաքանչյուր անձ կարող է գնել ընդամենը մեկ տոմս։ Տոմսերի գները՝ 18-30 եվրո։ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների համար նախատեսված են 310-313 սեկտորները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն