ԿԲ նախագահը կարծում է, որ ՀԷՑ-ի երկարաժամկետ կորպորատիվ վարկանիշի իջեցումը տնտեսական ազդեցություն չի ունենա Հայաստանի վրա | armenpress.am

armenpress.am Moody’s միջազգային վարկանիշային գործակալության կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի երկարաժամկետ կորպորատիվ վարկանիշի նվազեցումը չի կարող երկարաժամկետ տնտեսական ազդեցություն ունենալ Հայաստանի վրա:

Սեպտեմբերի 16-ին կայացած ասուլիսում նման կարծիք հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե Հայաստանի ֆինանսական կայունությանն ու ներդրումային գրավչությանը ինչպես կանդրադառնա Moody’s-ի կողմից ՀԷՑ-ի երկարաժամկետ կորպորատիվ վարկանիշի և դեֆոլտի հավանականության վարկանիշի իջեցումը՝ Մարտին Գալստյանը նշեց.

«Լիահույս եմ, որ ՀԷՑ-ի հետ կապված անորոշություններն արագ լուծում կստանան, ինչի արդյունքում մեր ռեյտինգի նվազեցումը կլինի ու կկրի կարճաժամկետ բնույթ: Ուստի, չեմ կարծում, որ այն երկարաժամկետ ազդեցություններ պետք է ունենա, առավել ևս՝ ֆինանսական կայունության վրա»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև