Հաստատվել է ԿԸՀ նոր խմբագրությամբ կանոնադրությունը

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամները ամեն տարի կատեստավորվեն․ հայտնում են ԿՀԸ-ից։

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 16-ի հերթական նիստում հաստատել է ԿԸՀ նոր խմբագրությամբ կանոնադրությունը։

Կանոնադրությամբ հաստատվել է կառույցի նոր կառուցվածքը։ Այն նախագծվել է հիմքում ունենալով ԿԸՀ 2025-2028 թվականների զարգացման ռազմավարական պլանը։

Հանձնաժողովը մեկ այլ նախագծով ձևավորել է Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների 2025 թվականի առաջին փուլի ամենամյա պարտադիր ատեստավորման հանձնաժողովը։

ԸԸՀ անդամների ամենամյա ատեստավորման պահանջն ամրագրված է 2024 թվականի դեկտեմբերի 5-ին «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում արված փոփոխություններով։

Ատեստավորման նպատակն է ստուգել հանձնաժողովների անդամների մասնագիտական գիտելիքները և աշխատանքային ունակությունները»,- ասված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն