Գրանցվել է 774 դեպք, որից 385-ը՝ արտակարգ. ՓԾ-ն ամփոփում է անցած շաբաթը

Սեպտեմբերի 8-14-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 774 դեպք, որից 385-ը՝ արտակարգ: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Մասնավորապես՝ հրդեհի՝ 285, փլուզման` 3, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, տեղատարափ անձրևի, երկրաշարժի` 1-ական, քարաթափման, ուժեղ քամու, ուժեղ կարկուտի, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 2-ական, զինամթերքի հայտնաբերման՝ 4, վայրի կենդանիների հարձակման` 9, թունավորման՝ 6, ինքնասպանության փորձի՝ 7, օձի նկատման՝ 42, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 68, կեղծ ահազանգի՝ 7, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 208, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 46, հրդեհի կեղծ կանչի՝ 30, 45 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 7 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 6 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 8 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 129, զոհվել՝ 7 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 5 մարդ:

Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև