Գյումրեցուն չեն կարող զրկել տոնից. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ավագանու արտահերթ նիստ կնախաձեռնի

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ավագանու արտահերթ նիստ է նախաձեռնելու:

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը:

«Սիրելի գյումրեցիներ, հաշվի առնելով ձեր բազմաթիվ զանգերն ու մտահոգությունները` կապված «Գյումրու օր» տոնակատարության չեղարկման հետ, Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախաձեռնելու է ավագանու արտահերթ նիստ:

Օրակարգում «Գյումրու օր» տոնակատարության անցկացման վերաբերյալ հարցն է լինելու:

Գյումրեցուն չեն կարող զրկել տոնից և արդեն ավանդույթ դարձած օրը արժանվույնս նշելու հնարավորությունից»,- ասվում է գրառման մեջ:

Սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած Գյումրու ավագանու նիստում Վարդան Ղուկասյանի առաջարկով օրակարգից հանվել է «Գյումրու օր» տոնակատարության կազմակերպման և անցկացման վերաբերյալ հարցը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև