Թրամփը հայտարարել է, որ հիանալի զրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետի հետ | shantnews.am

shantnews.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «հրաշալի զրույց» է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ՝ շնորհակալություն հայտնելով նրան Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորմանը ցուցաբերած աջակցության համար։

«Ես հենց նոր ավարտեցի հրաշալի զրույցը իմ ընկերոջ՝ վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ Շնորհավորեցի նրան ծննդյան օրվա առթիվ։ Նա անհավանական աշխատանք է կատարում։ Շնորհակալություն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորման գործում Ձեր աջակցության համար», – գրել է Թրամփը TRUTH Social սոցիալական ցանցում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև