Եվրամիությունն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի վրա. Ֆոն դեր Լայեն | 1lurer.am

1lurer.am  Եվրահանձնաժողովի ղեկավարը զրուցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որից հետո հայտարարել է Ռուսաստանի վրա ճնշումն ուժեղացնելու մասին։

«Ես արդյունավետ զրույց ունեցա նախագահ Թրամփի հետ՝ ամրապնդելու մեր համատեղ ջանքերը՝ լրացուցիչ միջոցառումների միջոցով Ռուսաստանի վրա տնտեսական ճնշումը ուժեղացնելու համար»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Թրամփի հետ զրույցից հետո Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ հանձնաժողովը շուտով կներկայացնի Ռուսաստանի դեմ 19-րդ պատժամիջոցների փաթեթը՝ ուղղված կրիպտոարժույթների, բանկերի և էներգետիկայի դեմ։

«Ռուսաստանի պատերազմական տնտեսությունը, որը եկամուտները ստանում է հանածո վառելիքից, ֆինանսավորում է Ուկրաինայում արյունահեղությունը։ Դրան վերջ դնելու համար Հանձնաժողովը կառաջարկի արագացնել ռուսական հանածո վառելիքի ներմուծման փուլային դադարեցումը»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն